• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ»

                                           Առաջադրանք 10-12-րդ դասարանների համար

1.Բառարանների օգնությամբ փորձի՛ր բացատրել հետևյալ բառերը.

Ապիզակ, դերբուկ, դիտապաստ, ֆալաք, դաստառակ, գռեհ, ըմբերանալ, դուզնաքյա,  թոնթորալ, զգետնել, ֆաբուլա, թոխրել, ժանգառք, լալազար, լուսածղի,  ժմաժանք, խարան, թոքի, խծբծանք, խասփուշ, ծոխանքաջուր, խաթաբալա, խեցբեկություն, խոզան, կոկարդ, հանգույն, համուրդի, համկալ, շահատակություն, հացկատակ, շափառուկ, ողոքանք, որձա, ֆարրաշ,տրիտուր, փաղանգ, օրիենտալ, վաղվաղակի, ռոշնական, տոսաղ,  օրդու, ֆիլիստեր, սրտապատար,  քղամիդ, տիվագոլ:

2. Խմբավորի՛ր դրանք  ըստ գրաբարյան, բարբառային,  արևմտահայերեն, գեղարվեստական  բառաշերտերի և օտարաբանությունների:

3. Յուրաքանչյուր շարքում ինքդ ավելացրու՛  5-7 բառ:

 

Գրականություն

      Է.  Աղայան   ‹‹Արդի հայերենի բացատրական բառարան››

      Հ. Աճառյան  ‹‹Հայերենի արմատական բառարան››

      Ս.  Մալխասյանց  ‹‹Հայերենի բացատրական բառարան››