• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ»

                            

           Առաջադրանք 3-7-րդ դասարանցիների համար

      Հեքիաթի հերոսը պատրաստվում էր մարտնչել երեքգլխանի, երեքպոչանի վիշապի հետ: <<Ահա՛ քեզ մի հրաշք սուր, - ասում է բարի ծերունին, - մի հարվածով դու կարող ես կտրել վիշապի կամ մի գլուխը, կամ` երկուսը, կամ մի պոչը, կամ` երկուսը, բայց հիշի՛ր. կտրես  գլուխը` կաճի նորը, կտրես պոչը` երկու նոր պոչ կաճի, կտրես երկու պոչը` գլուխ կաճի, կտրես երկու գլուխը` ոչինչ չի աճի>>: Ամենաքիչը քանի՞ հարվածով հերոսը կարող է ոչնչացնել վիշապին:

      Լուծումը նկարի՛ր ըստ քայլերի հերթականության  (եթե չես կարող նկարել, գոնե պատկերի՛ր սխեմատիկորեն ) և օգտագործելով քո ՏՀՏ հմտությունները, փորձի՛ր փոքրիկ ֆիլմ պատրաստել: