• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ»

 

Ամառային շիլաշփոթ բնագիտա-հայրենագիտա-պատմական մեդիաառաջադրանք
 
Հեղինակ` Իվետա Ջանազյան
 
Սիրելի սովորող մաղթում եմ քեզ բարի ամառային, ստեղծագործական, հետազոտական ակտիվ հանգիստ և հանգիստդ, որպեսզի լինի ավելի ակտիվ հայրենագիտական առաջարկում եմ հետևյալ առաջադրանքների շարք
 
1.Ֆոտոշարքի կամ փոքրիկ տեսաֆիլմերի միջոցով ստեղծագործիր «Իմ հայրենագիտական ամառը» թեմայի շուրջ /ֆիլմում պատմիր քո հանգստի մասին, նոր ծանոթներիդ կամ ընկերներիդ մասին և այլն/
 
2.Ֆոտոշարք «Հայրենյաց դեմքեր» /ներկայիս հայ մարդու հետաքրքիր  ֆոտոների շարք/
 
3.Տվյալ վայրին բնորոշ ավանդապատումները /տեղացիների հետ զրույցի բռնվելուց շատ բան կարելի է իմանալ/
 
Որպես մեդիագործիքներ կարող ես օգտագործել ֆոտոխցիկը, տեսախցիկը, ձայնագրիճը… այս ամենի բացակայության դեպքում` բջջային հեռախոսդ: Մաղթում եմ քեզ հայրենագիտական ստեղծագործական ակտիվ հանգիստ: