• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թիվ 92 մանկապարտեզի հյուրերը մենք էինք...

 

Այսօր մենք այցելեցինք թիվ 92 մանկապարտեզ: Այնտեղ մեզ ջերմ ընդունեցին: Մանկապարտեզին հյուր էին նաև ԿԳՆ տեսչության ներկայացուցիչը, քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչը:
Մենք դիտեցինք նրանց ավարտական հանդեսը, որից հետո երեխաներին և ծնողներին բաժանեցինք փաթեթները, տեղեկացրինք կրթահամալիրի մասին: Հյուրերին նույնպես տրվեցին փաթեթներ, որոնք նրանց կողմից ընդունվեցին սիրով և հետաքրքրությամբ: Մեզ ուրախացրեց այն, որ մանկապարտեզի տնօրեն տիկին Կարինեն ծանոթ էր կրթահամալիրի ծրագրերին: Նա խոստացավ անպայման հուլիսի 1-ին իր բալիկների և ծնողների հետ այցելել կրթահամալիր: