• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ամառ» մեդիաօլիմպիադայի անցկացման կարգ

«Ամառ» մեդիաօլիմպիադայի անցկացման կարգ

Նախագիծ

  • «Ամառ» մեդիաօլիմպիադայի առաջադրանք կարող է կազմել ցանկացած մարդ, ում կազմած առաջադրանքը կբավարարի առաջադրանքին ներկայացված պահանջներին:
  • 10-12-րդ դասարանցիները իրենց խորացված ուսուցման առարկաներից առաջադրանքներ են կազմում կրտսերների համար:
  • Խորացված ուսուցման ղեկավարները առաջադրանքներ են կազմում նախասիրություններ դրսևորված սովորողների համար:
  • Առաջադրանքները կատարում են հանրակրթական դպրոցների սովորողները:
  • Պատասխանողը պետք է նշի իր անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը: Պատասխանը պետք է ուղարկել առաջադրանքում նշված հասցեով կամ  հրապարակել համացանցում (mskh.am-ում, սոցիալական ցանցերում)`  հրապարակած պատասխանի հասցեն տեղադրելով տվյալ առաջադրանքի comment-ներում: Էլ. փոստով ուղարկված պատասխանները հրապարակվում են օլիմպիադայի կազմակերպիչների կամ առաջադրանքի հեղինակի կողմից:
  • Սովորողը կազմած առաջադրանքների համար գնահատվում է ըստ արձագանքների:
  • Առաջադրանքների պատասխանները գնահատվում-ընտրվում են մրցանակային հանձնաժողովի կողմից: Դրա կազմում խորացված ուսուցման սովորողներ են, որոնք աշխատում են համապատասխան բնագավառի խորհրդատու մասնագետի հետ:
  • Հանձնաժողովի պարբերական քննարկումների արդյունքները հրապարակվում են կայքում, մրցանակակիր աշխատանքների դիտումը, պարգևատրումը`  հինգշաբթի օրերին, ժամը 20.00, Մեդիակենտրոնում: Խրախուսական մրցանակը լողավազանի աբոնեմենտ է կամ մեկօրյա ճամփորդություն Սևան: Ամենաշատ խրախուսական մրցանակներ ստացած սովորողները ստանում են նաև գլխավոր մրցանակ:
  • Օլիմպիադայի վերջնական արդյունքները ամփոփվում են մինչև սեպտեմբերի 10-ը:
  •  Օլիմպիադայի գլխավոր մրցանակը ճամբարի ուղեգիր է: