• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիր՝ խոստացած էսսեով նոր մարդու մասին․․․

Առաջին անգամ՝ Հայաստանում... ու բնակվես-գործես կրթահամալիրի Բանգլադեշո՜ւմ․․․ Շա՞տ տարբեր են մեր աշխարհները, Ռոբերտո, հեռու՝ ձեր աշխարհը մեր աշխարհից․․․ Հայաստանն ու Իտալիան, քո քաղաքն ու իմ քաղաքը՝ դու գիտես, բայց մեր ներաշխարհների ինչիպիսի՜ հարազատություն․․․ Այնքա՜ն հետաքրքիր է քեզ հետ, անձանձրույթ․․․ Շնորհակալ եմ քեզ ու քո ընկեր՝ մեզ կամուրջ դարձած Վիգեն Ավետիսին։ Քո մասին դեռ կխոսենք, Ռոբերտո Ռավալի։ Այսօր՝ Էջմիածին-Աշտարակ անցումով, վաղը՝ ողջ օրը, հետո՝ մարդկային-աշխատանքային կապի մեջ, կխոսենք էլի քո ու բոլորիս կյանքում ներկա մյուս իտալացի արվեստագետի՝ Մասիմո Լիպիի մասին։ Գործընկերների, որ սկսել են հայ-իտալական կրթական-մշակութային կամուրջներով հաղորդակցությունը՝ աշխարհների ու մարդկանց հայտնաբերման հիացմունք պարգևելով մեկմեկու․․․

Կրթահամալիրի տնօրենի՝ մարտի 31-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի։