• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեկան հաշվետվություն երաժշտություն առարկայից

Հիմնական դպրոց
Մարինե Մկրտչյան
 http://www.youtube.com/watch?v=NrYz0YmcuOs

     Ամեն օր 9.00-9.15 անցկացրել եմ դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքը:

     Սեպտեմբերի 6-ին կրթահամալիրյան տոնին նախապատրաստել և դասվարի հետ ներկայացրել եմ առաջին դասարանցիներին:

    Սեպտեմբերի 30-ին կրտսեր դպրոցի սովորողներին նախապատրաստել և ներկայացրել եմ Մայր դպրոցում անցկացված շքերթին:

    Հիմնական դպրոցի քոլեջի երեխաներին դաստիարակի հետ նախապատրաստել և ներկայացրել եմ հոկտեմբերի 21-ին Մայր դպրոցում անցկացված մանկական տոնախմբությանը:

    Կատարել եմ երկու երգի ձայնագրություն ձայնագրման ստուդիայում.

1. Այ իմ գնդակ.
2. Ջան, ջան, ջան, աշուն է:

  Հոկտեմբերի 10-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը մասնակցելու համար  նախապատրաստել և ներկայացրել եմ Հիմնական դպրոցի երկրորդից իններորդ դասարանցիներին, ձայնագրման ստուդիայում ձայնագրել եմ`
«Իմ Երևան» երգը:

    9-րդ դասարանի սովորողները կատարել են երեք հետազոտական աշխատանք Հին Եգիպտոսի արվեստի մասին, որի պրեզենտացիան ներկայացրել են ուրբաթ օրվա ցուցադրություններից մեկի ժամանակ:

Նոյեմբերի 20-ին կրթահամալիրում անցկացված «Թթվի ծես»-ին դասվարների հետ նախապատրաստել և ներկայացրել եմ կրտսեր դպրոցի սովորողներին: Նույն ծեսի անցկացման համար կատարել եմ չորս երգի ձայնագրություն ձայնագրման ստուդիայում.

  1. Թեշիկի երգը
  2. Ճախրակ
  3. Ճախրկու ոտ
  4. Հեպ- հոպ

Ձմեռային ճամբարի առավոտյան ընդհանուր պարապմունքի համար սկավառակի վրա հավաքել եմ ամանորյա երգեր և պարեր: Ձայնագրման ստուդիայում դեկտեմբեր ամսին ձայնագրել եմ հետևյալ երգերը.

  1. Տոնածառ ջան
  2. Քանի վուր ջան իմ – Սայաթ Նովա
  3. Չկա քիզի նման - Սայաթ Նովա
  4. Աշխարհումս իմն դուն իս - Սայաթ Նովա

Համատեղ աշխատել եմ Կարինե Թահսիլդարյանի հետ Սայաթ Նովային նվիրված դաս – թատերականացված բեմադրությունը բեմականացնելիս:

Համատեղ աշխատել եմ Հասմիկ Օրբելյանի հետ «Նուկիմ քաղաքի խելոքները» ներկայացումը բեմադրելիս, ձայնագրել եմ համապատասխան երաժշտություն:

Իմ ղեկավարությամբ սովորողների ներկայացրած նյութերը Հանրակրթական Դիջիտեք 2011 «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսին.

1. Բույսերը և երաժշտությունը – Վեներա Առաքելյան – 9-րդ դաս.

http://www.youtube.com/watch?v=42-AWrEh3OU

2. Ռ. Հախվերդյանի «Կապիկ» երգի տեսահոլովակը – Սիրանույշ  Սարգսյան – 5-րդ դաս.

    http://www.youtube.com/watch?v=VZGJ8aKQU4o&feature=related

3. Բիթլզները – Գոհար Սարգսյան – 7-րդ դաս.

http://www.youtube.com/watch?v=5lc-PKjpmlg

Նախապատրաստվել և փետրվարի 15-ին հիմնական դպրոցի սովորողների և դասավանդողների հետ տոնել ենք Տյառնընդառաջի ծեսը: Այդ մասին սովորողները նյութ են տեղադրել կայքում: 

Նախապատրաստվելենք Բարեկենդանի ծեսին: Ուսուցանել եմ ծիսական երգեր, սովորողների հետ խաղարկել եմ ծիսական գործողություններ` երգերի և պարերի ուղեկցությամբ:

Մերի Առաքելյանի հետկազմել ենք օլիմպիադայի հանձնարարությունները, որը ներկայացրել ենք մանկավարժության կենտրոն: Համագործակցել ենք Գրիգոր Առաքելյանի և Աշոտ Ղազարյանի հետ:

Մարտ ամսից սկսած ամեն շաբաթ օր անցկացնում եմ երաժշտական պարապմունք ընդունելության հետ կապված դպրոց հրավիրված 4-ից 6 տարեկան երեխաների հետ:

Գարնանային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներ.

  • Օլիմպիկի նախապատրաստման և անցկացման համար կազմելեմ երաժշտական ձայնադարան դասական երաժշտության լավագույն նմուշներից և հանձնել տիկին Աիդային
  • Սովորողների հետ կատարել ենք օլիմպիկի թեմաներով տրված հանձնարարությունները
  • Հինգերորդ դասարանի սովորողներ Սիրանույշ Սարգսյանին և Մարիա Համբարձումյանին օգնել եմ ձայնագրման ստուդիայում ձայնագրել իրենց կողմից ստեղծած երգերը
  • Ինձ ուղարկված օլիմպիադայի պատասխանները, որոնք ստացել եմ տեսահոլովակների, լուսապատկերների, նկարագրությունների տեսքով, շատ ուշադիր ուսումնասիրել եմ, խորհրդակցել համապատասխան մասնագետների հետ և տվել հնարավորինս արժանի գնահատական:

 

Ø  Կրտսեր դպրոցի սովորողների հետ կատարել եմ օլիմպիկի երաժշտական թեմաներով տրված հանձնարարությունները և մասնակցել փակման արարողությանը:

 Գարնանային օլիմպիադայի ստացված նյութերի հիման վրա, խորհրդակցելով կրթահամալիրի երաժշտության մասնագետների հետ, շնորհե լենք մրցանակներ:

 Մարտ ամսից սկսած ամեն շաբաթ օր անցկացրել եմ երաժշտական պարապմունք ընդունելության հետ կապված դպրոց հրավիրված 4-ից 6 տարեկան երեխաների հետ:

  Ապրիլի14-ին Վրաստանի հյուրերի պատվին կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար նախապատրաստել եմ մանկական եռաձայն երգչախմբին և ներկայացրել վրացերեն լեզվով երգ:

  Կրտսերդպրոցի սովորողների հետ կատարել եմ Զատիկ ծեսի նախապատրաստական աշխատանքները, որը նշել ենք ապրիլի 24-ին:

 Մայիսի 5 – ին <<Հեղինակային մանկավարժության>> շրջանակներում անցկացրել եմ  վարպետության դաս` <<Նոտագրագիտության ուսուցում>>, որտեղ ցուցադրել եմ մեդիամիջոցների օգտագործումը երաժշտության դասերին:

 

 Մայիսի 19 – ին առավոտյան պարապմունքների ստուգատեսին Հիմնական դպրոցի աշակերտները ելույթով հանդես են եկել Մայր դպրոցի մարմարյա սրահում:

 Մայիսի 26 – ին առավոտյան պարապմունքների ստուգատեսին Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները համատեղ ելույթով հանդես են եկել Մայր դպրոցի մարմարյա սրահում : Ելույթի երաժշտությունը և բեմականացումը առաջարկված էր իմ կողմից:

 Ամառային ճամբարի ընթացքում ամեն օր 9.00-9.30 անցկացվող առավոտյան ընդհանուր պարապմունքների ընթացքում երգել և պարել ենք նախօրոք ընտրած երգեր և պարեր:

 

 Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, մասնակցել ենք կրթահամալիրում կազմակերպված մեծ հանդիսությանը:

1.      Դպիր 31. Երաժշտությունըկրտսերդպրոցում

2.    Դպիր37. ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

3.       Երաժշտության ընտրությամբ գործունեության կիսամյակային հաշվետվություն

 http://www.slideshare.net/MarineMkrtchyan/ss-6680488

4.      Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,Հիմնական դպրոց, Երաժշտության գործունեության ձևերը 

http://www.youtube.com/watch?v=5iXmErg5l6w

5.      Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,Հիմնական դպրոց, Աշխատանքային տետր (նոտագրագիտություն)  http://cid-5a6e6f69262bdc1a.office.live.com/self.aspx/.Public/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%BF%D5%A5%D5%BF%D6%80.notebook

6.      Բարեկենդանի ծիսական խաղ «Ուղտախաղ»

http://www.youtube.com/watch?v=GA6RuXcTrMc&feature=related

7.      Զատկական խաղ «Չիք – աղամ»

http://www.youtube.com/watch?v=TpqMGsWMwf8&feature=related

8.      Մեր շրխկան նվագախումբը

http://www.youtube.com/watch?v=73GOdSKe63o&feature=related

9.      Դպրոցի ճանապարհին

http://www.youtube.com/watch?v=hfvIhk6gCmo

10.  Մանկական խաղ «Մամի – մամի»

http://www.youtube.com/watch?v=iloc5hj49To

11.   Կոմիտաս

http://www.youtube.com/watch?v=zWtmfCQMRqQ

12.  Արև, արև, եկ, եկ

http://www.youtube.com/watch?v=-9ubFK1PFGE

13.  Նվագում ենք դաշնամուր

http://www.youtube.com/user/MarineMkrtchyan?blend=12&ob=5

14.  Գարուն

http://www.youtube.com/watch?v=QF3jY_YST94&feature=related

15. Մեր երգչախումբը

http://www.youtube.com/watch?v=rOcTUpwA_6A

16.  Փաթիլներ– ՍահակյանՍիրանուշ

http://www.youtube.com/watch?v=8e1XGbCfLtw

17.   Երաժշտության ընտրությամբ գործունեության տարեկան հաշվետվություն

http://www.youtube.com/watch?v=iGpn84KFZLw