• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա «Ամառ» առաջադրանք

Գեղարվեստի դպրոց-պարտեզ 
Մանե Բարսեղյան 
2-րդ դասարան 
դասվար` Մանուշակ Աբրահամյան

Լողավազանում լողում էր երեսուն երեխա: Քիչ անց ջրից դուրս եկան տասներկու երեխա: Արևի տակ մի քիչ պառկելուց հետո նորից ջուրը մտան հինգ երեխա: Լողավազանում քանի՞  երեխա է լողում:   

Վիննի Թուխն ուներ երեք գույնի իննսուն փուչիկ: Դրանցից հիսունը կարմիր էր, քսանը` դեղին, իսկ մնացածը` գազարագույն: Քանի՞  գազարագույն փուչիկ ուներ Վիննի Թուխը:

Ներսես Շնորհալու հանելուկներից

Վաղ առավոտյան տալիս է բարև,

Կեսօրին կանգնում մեր գլխի վերև:

Իրիկնապահին մեզնից հեռանում, 

Բարձր սարերի ետևն է մտնում:

Բերում է իր հետ նա լույս ու ցերեկ,

Վառվում է դարեր, չի մարում երբեք:      

                                                         _______________

Գիշերով է նա լույս տալիս

Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,

Կիսվում է նախ և նորանում,

Կլոր դեմքով աշխարհ գալիս:

                                                          _______________

Իմ կազմած խնդիրները և Ներսես Շնորհալու հանելուկները գուշակելուց հետո ինքդ փորձի՛ր խնդիրներ և հանելուկ հորինել երկրորդ դասարանցիների համար: