• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիր-պատում՝ իր հավելվածով…

 Շաբաթ օրը Կարապետ Ռուբինյանի հետ 2019-ի զարգացման նախագծերով կրթահամալիրի Ուսումնական ագարակի լճակի, հետո ագարակի ձիանոցի մատույցներում էինք, անցում կատարեցինք… շինություններին հարևան, դաշտերին, որ աղբանոց-մեքենաների գերեզմանոց են դարձել երկարատև անտերությունից… Ուրախացեք, այցելեք, պատմեք. մի նախաձեռնությամբ սկսվել է՝ հատուկ մեխանիզմերով մեքենաների կմախքները աղալը, բրիկետներ դարձնելը… Մենք, գիտեք, դիմել ենք Երևանի քաղաքապետին՝ երեսուն տարի չօգտագործվող կաթսայատան շենքը Ագարակի հարևանությամբ ձմեռային ձիասպորտի մանեժի վերածելու առաջարկով, «Հնգամարտը ուսումնական ագարակում» նախագծով լքված հարևան տարածքում բաց լողավազան կառուցելու առաջարկով, դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղողի և գինու դպրոցի համար այս աղբավայրերից հողատարածք կրթահամալիրին հատկացնելու՝ սովորողներով խաղողի այգիներ հիմնաելու և գինու արտադրամաս ստեղծելու։ Մի՛ զարմացեք։ Սրանք կրթահամալիրի զարգացման ծրագրով մեր որոշած աշխատանքներ են։ Հարգելի վարչապետը որոշել է դրանց համար մաքրե՞լ հողատարածքը աղբից ու մեքենաների գերեզմանից… Ա՛յ սա կլիներ հեղափոխության քաղաքական-տնտեսական-սոցիալական ցուցանիշ…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը: