«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հռիփսիմե Գալստյանի գրառումը․
Ինչպես համայն հայության, այնպես էլ սեբաստացիների համար օրը տոնական, դրական ու անմոռանալի էր. նշում էինք բոլորիս ուսուցիչ, մեր օրերի մշտական ուղեկից Հովհաննես Թումանյանի ծնունդը: Վաղ առավոտից սեբաստացիները բերանացի ընթերցումներով անցան Երևանի փողոցներով, կարդացին-երգեցին և տրամադրությամբ վարակեցին շատ երևանցիների:
Թումանյանոտ թափառումների, ծանոթ-անծանոթներին համախմբելու, և, վերջապես, Ամենայն հայոց բանաստեղծին ուղղված ձոնին ծանոթացեք վիդեոնյութի միջոցով։
Օրվա մասին գրում է Իռեն Կարապետյանը
Հռիփսիմե Գալստյանի բլոգում ներկայացվում են նաև «Կարդում ենք Թումանյան» նախագծով սովորողների կատարած աշխատանքները։
Կցված նյութերը․