• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպիր-ընթերցարան

Նկարագրված ուսումնական պարապմունքներին և նախագծերին մասնակցում են և՛ նրանք, որ սրտանց աղոթում ու շարական են երգում, և՛ նրանք, որ չեն ուզում աղոթել ու երգել, բայց սովորում են լսել ընկերներին, և՛ իրենց աթեիստ համարողները, և՛ այլազգի ու այլադավան սովորողներ, որոնք հարգանքով են վերաբերվում ընկերների հոգևոր զգացումներին և մեր ազգային մշակույթին: Նույն ձևով սովորողները մասնակցում են այլ մշակույթներին վերաբերող ուսումնական նախագծերի։ Մեր ուզածը սա չէ՞. մարդասիրությունը և ներողամտությունը չե՞ն քրիստոնեության գաղափարախոսության հիմնաքարն ու առանցքը: