• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական աշխատանքը

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։  Կարդացեք, փոխանցեք մյուսներին, տարածեք։

Սեբաստացիներ բոլոր տարիքների, սեբաստացիական հունվարն ավարտվում է՝ իր ուսումնական-ստուգատեսային ճամբարներով։ Փետրվարի 1-ը, 2-ը այդ շրջանի ամփոփման, նախագծային ուսուցման արդյունքների, ուրախության, հավեսի ներկայացման օրեր են կրթահամալիրում ու մեդիայում։ Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական օրերը։

  1. Ուրբաթ-փետրվարի 1-ին՝
  • ժամը 9։00-9։30-ի առավոտյան պարապմունքը՝ որպես ուսումնական շրջանի ամփոփում դպրոցում, քոլեջում՝ հրապարակված ծրագրով, հրավիրյալ մասնակիցներով.
  • ժամը 11։00-ի ուսումնական ժամերգությունը Սուրբ Երրորդությունում՝ իր մեջ նախագծի զարգացում նշող.
  • ժամը 12։30-ի դդմագովքը դպրոցների, քոլեջի խոհանոցներում՝ դդմի լիարժեք ներկայացմամբ, որպես տեխնոլոգիական ստուգատես-տոնախմբություն.
  • ժամը 15։15-ի ուրբաթ-համերգ պարապմունքը՝ որպես ուսումնական շրջանի, ստուգատեսների, նախագծերի համատեղ ամփոփում Մարմարյա սրահում.
  1. Շաբաթ-փետրվարի 2-ին՝
  • ժամը 10։00-ի առավոտյան ժամերգությունը Սուրբ Երրորդությունում՝ «Սեբաստացիներ» երգչախմբի ու կրթահամալիրի դպրոցների երգեցիկ խմբերի մասնակցությամբ, որպես «Ուսումնական ժամերգություն» նախագծի սեպտեմբեր-հունվարի արդյունքների ներկայացում.
  • ժամը 11։00-ի դդմատոնը Մայր դպրոցում՝ որպես համայնքային ուրախություն, դպրոցների, մանկավարժական աշխատողների ծիսական հաշվետվություն՝ սովորողների ծնողների մասնակցությամբ, դդմի պատրաստության, ծեսի տեխնոլոգիական աշխատանքի բազմազանության ցուցադրությամբ։

Ստեղծական, մոբիլ ու համերաշխ. դրսևորեք հեղինակային մանկավարժության անուն դարձած այս կարողությունները։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի։