• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոհք ու խոսք...

«Ուշ, բայց ոչ ուշացած»-ը Աստղիկի կնունքին չի վերաբերում... այլ հենց մեր գիշերային զրույցի այս հրապարակմանը... Աստղիկի մկրտության օրը կրթահամալիրի ուսումնական օրացույցով է որոշված։ Մկրտության շարակնոցը, որ կհնչի այսօր Սուրբ Աննա եկեղեցում, «Աստղափայլ օրորներ» սկավառակը՝ երգերի ընտրությամբ-կատարումով-հրապարակումով, ուրախությունն այսօրվա եկեղեցու բակում, հյուրասիրությունը... ամենը հունվարյան ուսումնական աշխատանք է։ «Պիտի սովրեք, սովրեք անվերջ»... Մաղաքիա Օրմանյանի նման, որի «Խոհք ու խօսք» աշխատությունը հիմա իմ էկրանին է, հուսով եմ՝ ոչ ուշացած, ընթերցման համար... Դիմացն էլ հանգստյան-տոնի օրեր...

Կրթահամալիրի տնօրենի հունվարի 26-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի։