«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Բարև Ձեզ
Այսօր կպատմեմ իմ ռադիո նախագծի գաղափարի և ստեղծման մասին։ Ծնողներս միշտ գնում են բազմաթիվ հետաքրքիր և հանրագիտարանային բովանդակությամբ հանրամատչելի գրքեր։ Երբ ես կարդում էի դրանք, ինձ համար շատ անհավատալի և բազմաբովանդակ փաստեր էի գտնում։ Եվ միտք ծագեց ստեղծել անձնական ռադիոալիք, որտեղ կկարողանամ բոլորի հետ կիսվել այդ ինֆորմացիայով։ Ու քանի որ բոլոր նյութերը թվում էին անհավատալի, որոշեցի ռադիոալիքի անունը դնել «Անհավատալի փաստեր» ռադիո։ Ես տարբեր գրքերից գտնում և ձայնագրում եմ միայն անհավատալի, բայց ճշգրիտ փաստեր:Միշտ սպասեք իմ անհավատալի փաստերին։
Արևելյան դպրոցի սովորող Գուրգեն Աբրահամյան, խորհրդատու՝ Մարինե Ամիրջանյան։