• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կայացավ ուսուցիչների հերթական հաշվետվություն-քննարկումը

Այսօր գրադարանում տեղի ունեցավ մայրենի լեզվի ուսուցման միջոցով 6-րդ դասարանցիների խոսքային հաղորդակցական կարողությունների արդյունավետության գնահատման հաշվետվությունը: Ներկա էին նաև սովորողներ ու ծնողներ:
Ուսուցիչները խնամքով ներկայացնում էին իրենց տարեկան մեդիահաշվետվությունները, տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու անելիքները: Կրթահամալիրի տնօրենը երբեմն ընդհատում էր, հարցեր տալիս, ճշտումներ կատարում: Ծավալվեց աշխույժ քննարկում:

Սեմինարն անցավ արդյունավետ:

Էլեն Պարսամյան