• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«ԱՄԱՌ» ՄԵԴԻԱՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍՎԱԾ Է

 

Հարգելի սովորողներ, ուսուցիչներ

Կազմե´ք օլիմպիական առնվազն  մեկ առաջադրանք: Դա պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

  • հարցը իսկապես հետաքրքիր է Ձեզ կամ ինչ-որ ժամանակ հետաքրքրել է այնքան, որ ինքնուրույն փորձել եք գտնել (գտել եք) պատասխանը.
  • պատասխանը գտնելու կամ առաջադրանքը կատարելու համար պետք է հետազոտական, ստեղծագործական աշխատանք անել.
  • առաջադրանքի կատարման արդյունքում կարող է ստեղծվել անհրաժեշտ ապրանք (ֆիլմ, հոլովակ, երգ, ներկայացում և այլն):

Նշեք, թե առաջադրանքն ում եք ուղղում.

  • 1-4-րդ դասարանցիներին
  • 5-6-րդ դասարանցիներին
  • 7-9-րդ դասարանցիներին
  • 10-12-րդ դասարանցիներին

Նշեք նաև ձեր անուն, ազգանունը և թե որտեղ եք սովորում կամ աշխատում:

Առաջադրանքը կարող է որևէ կոնկրետ առարկայի հետ չկապվել:
 

Ձեր կազմած առաջադրանքները տեղադրեք mskh.am կայքում.