• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր ու հին տարի, հին ու նոր քաղաք, նոր ու հին իշխանություն, հին խնդիրներ․․․ մե՜ծ քաղաք...

Ո՞նց, որոշումով կառավարության, այսպես, թավշե-թաքուն-սլլալով, «Հին Երևան» կոչված վայրենությունը ուզում եք շարունակե՞լ, նոր կյանք-լեգիտիմությո՞ւն հաղորդել․․․ Ամբողջը գրեք կալանքի տակ գտնվող Քոչարյան Ռոբերտի, իշխանությունը հանձնած Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, նրանց քաղաքաշինության, ճարտպետկոմի, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վրա ու ․․․ շարունակեք որպես մեր ժառանգությո՞ւն․․․ Ու սրա տակ Արթուր Մեսչյանն ու Նիկոլ Փաշինյանը ստորագրե՞լ են․․․ «Հին Երևանի» նույնը մնացած գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, նրա ղեկավարած նախագծային խումբը, տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ Սի» ՓԲԸ-ն նոր՝ 2019-ում լծվեն հին իշխանության «Հին Երևան» նախագծի իրագործմա՞նը․․․ Չկար սրան այլընտրանք մինչև 2018-ի մայիսը, չկա  այլընտրանք նաև հիմա՞, բա համընդհանուր հավանությամբ ինչո՞ւ էին գալիս նոր քաղաքապետն ու նոր ավագանին, Արթուր Մեսչյանը, և ո՞ւր էին գալիս․․․ առանց այընտրանքի՞, առանց փոփոխությունների, շրջադարձի, անցած իշխանության սխալը կանգնեցնելու-շեղելո՞ւ, այլ ուղղություն ու ընթացք, այլ լուծում բերելո՞ւ․․․ որքան էլ դժվար լինի․․․ Թե՞ այս որոշումով արձանագրվում է, որ սխալ էլ չկար...

Կրթահամալիրի տնօրենի՝ հունվարի 2-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի