• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմում են նոր դպրոցի ճամբարականները

Ես Վանիկն եմ` Վանուհու եղբայրը: Սովորում եմ 113 դպրոցի առաջին դասարանում: Արդեն չորրորդ օրն է, ինչ այստեղ եմ գալիս ու հետաքրքիր ժամանակ եմ անցկացնում: Երբ իմացա, որ սա նաև դպրոց է ` շատ զարմացա, որովհետև երբեք չէի տեսել այսքան ուրախ ու խաղաղ դպրոց: Շա~տ կուզեի սովորել այս դպրոցում:

Մանուկյան Ալեքս: Յոթ տարեկան եմ : Սովորում եմ թիվ 113 դպրոցում: Ճամբարն ինձ շատ է դուր եկել: Առաջին օրը ինձ զարմացրեց էլեկտրոնային գրատախտակը: Երբ ընկերներիս պատմեցի դրա մասին, հաջորդ օրը նրանք էլ ինձ հետ եկան այստեղ: Հիմա արդեն ինձ հետ են իմ  ընկերները:

Դավիդյան Էդուարդ: Յոթ տարեկան եմ: Առաջին դասարանն ավարտել եմ Ե. Քոչարի անվան դպրոցում, բայց որոշել եմ, որ պիտի շարունակեմ ուսումս այս կրթահամալիրում՝ընկեր Մերիի դասարանում: Արդեն մեկ ամիս է, ինչ ես այստեղ եմ, ու ոչ մի օրս ձանձրալի չի անցել : Շատ սիրում եմ ուսուցիչներիս, ունեմ լիքը ընկերներ: Նրանց հետ գնացել եմ ճամփորդությունների, որ միշտ հիշելու եմ: Ուրախ օրերս դեռ առջևում են: