• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի տանից չենք....

  • Սխալը, որ թույլ են տալիս կրթության բարեփոխման ծրագրերի հեղինակները, այն վստահությունն է, որ կրթության ոլորտն ապագային նախապատրաստվելու առավել արդյունավետ միջոցը բարեփոխումն է այն ամենի, ինչն արվել է անցյալում: 
  • Որպես կանոն՝ կրթության բնագավառում քաղաքականություն մշակող-ստեղծողները փորձում են վերահսկել ուսումնական ծրագրերի բովանդակությունը և հստակ կարգավորել, թե ինչ պետք է սովորեն: Այս ձևով նրանք ջանում են կայունացնել առարկաների առկա հիերարխիան՝ նախապատվություն տալով այն առարկաներին, որոնք այդ հիերարխիայի գագաթին են: 
  • Որպես կանոն՝ բարեփոխումներն ավելի շատ ապավինում են ստանդարտացված թեստերի աճող քանակին: Այս մոտեցման հիմնական հետևանքներից մեկը կրթության մեջ նորարարությունների և ստեղծականության սահմանափակումն է, այսինքն՝ հենց այն ցուցանիշները, որոնք նպաստում են դպրոցների, ուսանողների և նրանց ուսուցիչների որակական զարգացմանը: 
  • Բացի դրանից, կրթական քաղաքականություն մշակողները պատժում են «հետ մնացող» դպրոցներին: Այդ պատճառով էլ դպրոցները ցանկացած միջոցով ձգտում են համապատասխանել հիերարխիային և ստանդարտացման մշակույթին՝ վախից խուսափելով գրեթե ցանկացած միջոցառումից, որը կապված է ստեղծականության կամ աշակերտների անհատական կարիքների և տաղանդի հետ:
  • Փաստն այն է, որ կրթական քաղաքականություն մշակողները, ըստ երևույթին, չեն գիտակցում մանկավարժների կարևոր դերը կրթության չափանիշների բարձրացման գործում: 
  • Հաշվի առնելով ժամանակի պահանջները՝ կրթությանն անհրաժեշտ են ոչ թե բարեփոխումներ, այլ փոխակերպում: Նրա հիմնական սկզբունքը պետք է լինի ոչ թե կրթության ստանդարտացումը, այլև նրա անհատականացումը՝ հիմնված յուրաքանչյուր երեխայի անհատական տաղանդների և ձեռքբերումների վրա: Անհրաժեշտ է սովորողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նրանց սովորելու ցանկությունը, և որտեղ նրանք կարող են բնականորեն բացահայտել իրենց կարողություններն ու ճշմարիտ նախասիրությունները:

Մարինե Ամիրջանյանը ներկայացնում է Քեն Ռոբինզոնի «Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով» գրքի հերթական հատվածը։