• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծիծաղը պետք է դարձնել օրվա ռեժիմ

 

Զլատոուստ քաղաքի հատուկ կայքի տեղեկատվությամբ՝ այսուհետ քաղաքի հիվանդանոցներում երեխաների բուժումը կընթանա ոչ միայն բժշկական մեթոդներով, այլ նաեւ ծիծաղաթերապիայի օգնությամբ:

Առաջին անգամ ծիծաղի մեթոդը փորձարկվեց քաղաքային թիվ 3 մանկական հիվանդանոցում: Այս նախաձեռնության հեղինակները՝ մի խումբ կամավորներ, մեկ ժամվա ընթացքում երեխաներին ցուցադրեցին հումորային ներկայացում, նրանց հետ ակտիվ խաղեր խաղացին, երգեցին ու պարեցին: Այսպիսի ուրախ ցերեկույթները կօգնեն երեխաներին մոռանալ իրենց հիվանդությունների մասին: Հիվանդանոցային պատերի մեջ երեխաները կզգան իրենց տան ջերմությունը: Նախատեսվում է Զլատոուստի բոլոր մանկական հիվանդանոցներում «Ծիծաղի ժամը» դարձնել օրվա ռեժիմ:

 

Լրաքաղը`Արհեստների դպրոցից