• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մահացել է իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

Յոթանասունյոթ տարեկանում, երկարատև ծանր հիվանդությունից հետո, այսօր կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին։ Բերտոլուչին կինոռեժիսոր էր, դրամատուրգ և բանաստեղծ, «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար» մրցանակների հաղթող, ստացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակ` «Կինոարվեստի մեջ ունեցած ավանդի համար»։Կինոյի ոլորտում կարիերան սկսել է Պիեր Պաոլո Պազոլինիի օգնականի պաշտոնից «Ականտոնե» ֆիլմի նկարահանումներում։ 1960–ական թթ–ին Բերտոլուչին համարվել է Ժան Լյուկ Գոդարի և Պիեր Պաոլո Պազոլինիի հետնորդը, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ: Իր ֆիլմերում Բերտոլուչին սոցիալական տարրերը նրբորեն միաձուլել է ինտիմ կապերի հետ: Օրինակ` «Երազողները» ֆիլմն արդեն համաշխարհային կինոյի դասական է համարվում, թեև էկրաններ բարձրանալու համար կինոնկարը քննադատության է ենթարկվել։ Ի դեպ, այդ ֆիլմը համաշխարհային հռչակ է բերել դերասանուհի Եվա Գրինին։ Բերտոլուչիի հայտնի ֆիլմերից են «Կոմֆորմիստը» (1970), «Վերջին տանգոն Փարիզում» (1972), «Վերջին կայսրը» (1987, ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ), «Փոքրիկ Բուդդան» (1993), «Երազողները» (2003): 

Առաջարկում եմ ծանոթանալ կինոռեժիսորի կենսագրությանը՝ այստեղ
Կարդացեք նաև՝ Բեռնարդո Բերտոլուչին ասել է…
Բեռնարդո Բերտոլուչի. «Իմ սքանչելի տեսիլքը»
«Վերջին տանգոն Փարիզում». սիրո այլընտրանքը
Բերտոլուչիի «Երազողները»
Կյանքի կանոններ Բեռնարդո Բերտոլուչիից