• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պոեզիան երաժշտության մեջ. «Քսան հազար երազանք»

«Քսան հազար երազանք» բանաստեղծությունը գրել է պարսիկ հայտնի բանաստեղծ Ռումին (պարս․՝ جلال‌الدین محمد بلخی, Ջալալ ադ-Դին Մուհամմադ Մոուլանա (Ռումի՝ 13-րդ դար), ով ոչ միայն պարսիկ բանաստեղծ էր, այլ նաև՝ իրավաբան, սուֆի և աստվածաբան։

Այս հիասքանչ բանաստեղծությունը հայտնի է նրանով, որ այն ունի երկու իմաստ. ոմանք այն վերագրում են սիրելիին, իսկ ոմանք էլ՝ Աստծուն: Սակայն, քանի որ Ռումին սուֆի բանաստեղծ էր, իսկ սուֆիզմի գաղափարն է հասնել և ձուլվել աստվածային  էությանը, ապա կարելի է ենթադրել, որ այն ավելի շատ ուղղված է Աստծուն:

Իսկ վերջերս իրանցի հայտնի երգիչ Մոհսեն Չավոշին որոշել է այս բանաստեղծությունը վերածել երգի և կատարել այն:

Թարգմանությունը՝ Սամուել Աշեղի և Դիանա Նազարյանի, տեքստը՝ Ավագ դպրոցի կայքում։

Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի, կինո-ֆոտո գործ