• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չկա ներառականություն, չկա մանկավարժություն: Մանկավարժական ակումբ

Մարիետ Սիմոնյան ուսուցչի դիտարկումները արդիական խնդիրների շուրջ․ 

Ներառականության մասին մտքերս հասցրին հետևյալ ձևակերպմանը՝ ներառականությունը լիարժեք ապրելու հիմնարար սկզբունքներից է և՛ ներառվողի, և՛ ներառողի համար: Մյուս ձևակերպումը որպես մանկավարժ էի արել՝  եթե մանկավարժությունը ներառական չէ, ինչ  անուն ուզում եք տվեք դրան, բայց մի ասեք մանկավարժություն:
Հիմա՝ ամենակարևորի մասին:
Այս ուսումնական տարի իմ դասավանդած 2 դասարանում սովորում է սփյուռքից հայրենիք վերադարձած  հինգ սովորող: Կարևորեմ անունները և թվարկեմ՝ Միքայելը, Նարեկը, Սամուելը, Նարեն, Տիգրանը..:

Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այս ուսումնական տարի միայն արտերկրից եկել է 45 սովորող: Այս հայրենադարձության երևույթը ոգևորիչ է, սպասված, երազած: Մարդիկ եկել են հույսով, հավատով, իրենց մեծով ու փոքրով: Բարով են եկել: Եկել են ընտանիքները, երեխաները ուսումը պետք է շարունակեն հայկական, իրենց հայրենիքի դպրոցներում:  Եվ մենք գիտենք, թե հայկական ընտանիքում ինչ կարևոր արժեք են ուսումը, կրթությունը, էլ չեմ ասում երեխան, նրա ինքնազգացողությունը:
Այո՛, հարյուրավոր հայրենակիցներ ետ են վերադարձել: Սակայն հարյուրավոր հայ երեխաներ հայտնվել են անհասկանալի, անելանելի վիճակում: 

Ամբողջականը՝ բլոգում։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի