• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
08.11.2018թ.

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Սյունիքի մարզի Կոռնիձորի միջնակարգ դպրոցի 20 հոգիանոց խումբը և Արցախի Վանք գյուղի հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. նոյեմբերի 9-11-ը հյուրընկալվում են կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Վարդան Կարապետյանին, Սիլվա Հարությունյանին, Թինա Մարտիրոսյանին․
  2. լուսաբանման պատասխանատուներ՝ Իրինա Ապոյան, Սոֆյա Այվազյան,
  3. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  4. սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, կազմակերպել Արևելյան խոհանոցում, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում․
  5. Կոռնիձորի մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան