• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսպիսի բարդ անցում՝ երազներից արթնացում․․․

«Ցայգ»-ի «Իրականում» հեղինակային հաղորդմանը իմ ու Անի Նավասարդյանի մասնակցությունը մեր նկատմամբ գյումրեցիների հանրային ուշադրության ծնունդ է․․․ Ե՛վ մարզպետարանում նոր մարզպետը Շիրակի ու իր եռանդուն տեղակալը, և՛ քաղաքապետարանում հաստատակամ են համագործակցությունը ծավալելու․․․ Մինչ այս մեր իրականացրած աշխատանքների ոչ լրիվ ցանկն անգամ, որ այցին պատրաստության շրջանակում մանկավարժության կենտրոնն արեց, պարարտ հող է ստեղծել սրա համար․․․ Իսկ Գյումրու Երիտասարդական պալատի  մեր գործընկերներին չնախատեսված այցելությունը տոնի վերածվեց․․․ 

Կրթահամալիրի տնօրենի՝ նոյեմբերի 1-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի։