• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անդրադարձ մեդիահմտությունների զարգացման արդյունավետության գնահատման քննարկմանը

Այսօր` հունիսի 15-ին` ժամը 14։00-ին, գրադարանում տեղի ունեցավ մեդիահմտությունների զարգացման արդյունավետության գնահատմանը նվիրված քննարկում։ 4-րդ դասարանի դասավանդողները հաշվետվությունների տեսքով ներկայացրին սովորողների մեդիահմտությունները, դրանց անընդհատ զարգացումը և սովորողի մեդիահմտության զարգացման արդյունավետությունը ուսումնական գործունեության ընթացքում։

Ուզում եմ կարևորել դասավանդողների միջև եղած համագործակցությունը, դասավանդող և ծնող համագործակցությունը, որը խթանում է սովորողի մեդիահմտությունների և, առհասարակ, հմտությունների զարգացմանը։

Կան դասարաններ, որտեղ չկան էլեկտրոնային գրատախտակներ, սակայն դասավանդողների համագործակցության արդյունքում բոլոր սովորողները ձեռք են բերել այն անհրաժեշտ մեդիահմտությունները, որոնք նպաստել են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։

Քննարկման ժամանակ պարզվեց, որ 4-րդ դասարանում սովորողների մեծամասնությունն ունի անհատական համակարգիչ միացված  համացանցին, որը լավ ցուցանիշ է։ Այսինքն, ծնողը կարևորելով մեդիակրթությունը և համագործակցելով դասավանդողի հետ, նպաստում է իր երեխայի մեդիահմտությունների զարգացմանը։

Արդեն երկրորդ քննարկումն է, որ մասնակցում եմ. դրանք ինձ համար բավականին  արդյունավեր և օգտակար էին; Ստացա մի շարք հարցերի պատասխաններ, որոնք մինչ այդ թվում էին բարդ կամ անհասկանալի։ Ցանկալի է, որ նմանատիպ քննարկումները լինեն շարունակական։