• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ աշխատանքային երկրորդ օրը

Այսօր, ինչպես և երեկ, 09:30 սկսեցինք աշխատանքային ևս մեկ հետաքրքիր օր: Մենք երեկ աշխատում էինք վեց հոգով, իսկ այսօր արդեն ինն էինք, բայց որ ինձ հարցնելու լինեք, կասեմ, որ մեր խումբը գնալով դեռ ավելի ու ավելի կմեծանա: Երեկ մեր աշխատանքային առաջին օրն էր, և ոմանց համար այնքան էլ հարմար չանցավ: Օրինակ` Աբրահամյան Ռազմիկը ամեն քայլափոխին ընկնում էր բահի տակ, իսկ այսօր լրիվ հակառակը տեղի ունեցավ: Նա այսօր քլունգով կիսեց մեծ, բետոնե քարը և արժանացավ բազմաթիվ ծափերի, իսկ ընկեր Վարդուհու` մեր ջոկատի սիրուն հրամանատարի, ինչպես նաև տիկին Մարիետի ու տիկին Սոֆյայի, ընկեր Ռիմայի մասին էլ խոսք չունեմ: Նրանք շատ հոգատար են մեր հանդեպ: Իմ կարծիքով, նրանք երեկ մեզանից լավ աշխատեցին, իսկ այսօր նրանց ուժերը սպառվել էին: Խոսքը մեր մեջ. էսօր նրանք ոնց որ թե  էնքան էլ լավ չաշխատեցին` հա-հա-հա-հա-հա: