• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքային ճամբարն աշխատեց

Գեղարվեստի դպրոցում «Աշխատանքային ճամբար» խումբն անհապաղ ձևավորվեց. ավագ դպրոցի 9 սովորողներ: Արագ նստեցինք սեղանի շուրջ, լսեցինք միմյանց կարծիքները, կողմնորոշվեցինք` ինչ անել ու…

Ի դեպ, խումբը ինտերնացիոնալ է. սովորողներից մեկը Վարժարանի 11-րդ դասարանցի է, մեկը` Վարժարանի 10-րդ դասարանցի, մեկն էլ` Կամոյի անվան թիվ 76 դպրոցի 8-րդ դասարանցի` մեր 10-րդ դասարանցի Մաքսիմի քույր Սյուզին:

Ընկեր Աշոտից ստացանք առաջադրանքը, անցանք գործի 10:01-ին: Ոգևորված աշխատեցինք, նստեցինք, հանգստացանք, կատակեցինք, նայեցինք ժամացույցին. 11:03 էր, Ելենան արձանագրեց, որ յուրաքանչյուրն արդեն վաստակեց 300 դրամ:

Օրվա համար նախատեսածը, մեր կարծիքով, կատարեցինք: «Ինչպես անցավ օրդ» հարցին հնչեցին «Ջա՜ն», «Ընտիր», «Լաա՜ավ», «Շոգ էր, թե չէ էլի կաշխատեինք» պատասխանները: Իսկ Արմանը մեծավարի պատասխանեց. «Եթե զգում ես, որ կարող ես վաստակել, իսկ կատարածդ նաև հաճելի է և՛ քեզ համար, և՛ ուրիշի, ուրեմն ամեն ինչ կարգին է»:

Սնվեցինք, բաժանվեցինք` պայմանավորվելով, որ վաղը կսկսենք առավոտյան ժամը 09:00-ին: