• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07․09.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ սեպտեմբերի 8-ին կազմակերպել կրթահամալիրի դասավանդողների և սովորողների այցը Արատես՝ իրականացնելու «Դպրոց բնության գրկում. շուրջտարյա ճամբարի մեկնարկ» նախագիծը։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. Խմբի ղեկավար նշանակել Աննա Երիցյանին․
  3. նախագծային խմբի խնդիրը համարել տեղանքի ուսումնասիրության, չափագրման, գույքագրման, մաքրման, բարեկարգման աշխատանքներն սկսելը, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավները․
  4. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ․
  5. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  6. մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել Sprinter 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ․ 094 72 87 27)․
  7. ճանապարհածախսը՝ 50.000 (հիսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  8. մեկնումը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Զանգակատուն-Արենի-Արատես երթուղով. վերադարձը՝ սեպտեմբերի 8-ին, մինչև 20։00, Արատես-Շատին-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Երիցյան Աննա
  2. Անանյան Հայարփի
  3. Ոսկանյան Մարինե
  4. Փափազյան Սոնա
  5. Արուսյակ Հոխիկյան
  6. Նունե Խաչիկօղլյան
  7. Սամվել Այվազյան
  8. Քնարիկ Ներսիսյան
  9. Թոռունյան Մանե - 10-րդ դաս․
  10. Պողոսյան Արեն - 10-րդ դաս․
  11. Պողոսյան Նիկա - 10-րդ դաս․
  12. Հովհաննիսյան Դիանա - 10-րդ դաս․
  13. Բարսեղյան Ալլա - 10-րդ դաս․
  14. Ալախվերդյան Ալինա - 10-րդ դաս
  15. Աննա Մանուչարյան - 10-րդ դաս