• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը

Իմ անունը Վարդուհի է: Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժինը: Պաշտպանել եմ «Ներառական կրթության իրականացման գործընթացը ՀՀ-ի հանրակրթական դպրոցներում» թեմայով դիպլոմային աշխատանքը: Երբ ես սովորում էի առաջին կուրսում, իմ պատկերացումը այս մասնագիտության մասին բոլորովին այլ էր, սակայն ուսումնասիրելով` ես հասկացա, որ այն ավելի շատ մարդասիրական է և այդ մասնագիտությամբ աշխատելու համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ապրումակցումը, հարգանքը մարդու առանձնահատկության նկատմամբ, անմիջականությունն ու վստահություն ձեռք բերելու կարողությունը, մի խոսքով` աշխարհայացք, որի հիմքում ընկած է մարդուն օգնության ձեռք մեկնելու նաև մասնագիտական կարողությունը: Սոցիալական աշխատանք մասնագիտությունը օգնող մասնագիտություն է: Այն ենթադրում է հատուկ կարիք ունեցող (իսկ հատուկ վերաբերմունքի և մոտեցման կարիք շատերս ունենք) մարդկանց ներառումը հասարակություն, որևէ ծրագիր կամ խումբ: Իսկ հատուկ կարիք ունեն և´ առողջական, հոգեբանական, մտավոր խնդիրներ ունեցողները, և´ օժտվածության առանձնահատկություն ունեցողները, ծնողներ և ուսուցիչներ, որոնք ակտիվ ներառված չեն իրենց առջև դրված խնդրի լուծման գործում, սոցիալապես անապահով մարդիկ, սոցիալական նոր միջավայրում հայտնվածները և այլն: Ես սիրում և կարևորում եմ իմ մասնագիտությունը և ուզում եմ հավատալ, որ կկարողանամ իմ ստացած մասնագիտական գիտելիքները, անընդհատ զարգացնելով և խորացնելով, կիրառել կյանքում: