• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկեց «Ժանգոտ դդում» մեդիափառատոնը

 

Հունիսի 13-ին, ժամը 18:00-ին Մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Ժանգոտ դդում» մեդիափառատոնի բացումը: Բացումը կատարեց Կվարտետ Զանգեզին (ռոքային կատարումներ, իմպրովիզներ և նոր 21-րդ դարի երաժշտական համարներ): Երաժշտական համարներից հետո բոլոր հյուրերը (արվեստագետներ, դպրոցականներ, ծնողներ, լուսանկարիչներ, ուսուցիչներ, …) մասնակցեցին ֆիլմերի դիտմանը: Մինչ ֆիլմեր դիտելը` Աշոտ Բլեյանը` մեդիափառատոնի մենեջերը, իր խոսքով ոգեկոչեց փառատոնի մասնակիցներին: Այսօր դիտեցինք ֆիլմերի մի մասը: Ֆիլմերը շատ են, բայց ամենակարևորն այն է, որ  հետաքրքիր են:
Մեդիափառատոնի հանձնաժողովի անդամներն են` Կարինե Մացակյանը, Ժաննա Հակոբյանը, Լիլիթ Սարգսյանը, Դիանա Հակոբյանը, Լուսինե Վայաչյանը, Կարեն Հակոբյանը, Քնարիկ Ներսիսյանը, Անուշ Միրզայանը և Լիանա Հարությունյանը: Նրանք պետք է այս երեք օրերի ընթացքում մեծ աշխատանք կատարեն (այսքան լավ ֆիլմերից ընտրեն լավագույնները), իսկ իրենց կատարած աշխատանքի արդյունքները կհրապարակվեն կայքում: 
Քանի որ այսօր առաջին օրն էր, և ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի ֆիլմեր են իրար հետ մրցելու, ես որոշեցի  մասնակիցների և ժյուրիի անդամների հետ զրուցել վաղը: