«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Երեկ Արատեսի դպրական կենտրոնից վերադարձավ ևս մեկ աշխատանքային-արշավախմբային խումբ: Խմբի անդամները ինչպես ուսուցիչներ, այնպես էլ սովորողներ էին: Արատեսում շարունակեցինք մաքրման, հարդարման աշխատանքները, ինչպես նաև տեղադրեցինք մեկ միջին չափի վրան, մեր ավագ ընկեր Գայ Օհանյանի հայտնաբերած աղբյուր տանող ճանապարհը մաքրեցինք խոտածածկից և այն դարձրինք ավելի մատչելի-անցանելի: Աշխատանքային խմբով հավաքեցինք կացարանների բակերում և Արատեսի վանքի շրջակայքում հնձված խոտը: Նաև տներից մեկի սենյակում տեղադրեցինք զինվորական երկաթե մահճակալներ՝ իրենց ներքնակներով, վերմակներով և բարձերով:
Ամբողջական տեքստը՝ Դպրական կենտրոնի բլոգում։