• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նիկոլի կերպարը պետք է մտնի կառավարական կաբինետներ․ չպետք է մսխենք ձեռքբերածը...

1in.am

Լուսինե Բադալյանի զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։
Զրուցատեղի՝ ջերմոց-լաբորատորիա. կրթահամալիրի քոլեջ

«Պատահական չէ, որ Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ողջ ձայնով հանդես եկավ 1990 թվականին, այսինքն՝ կրթահամալիրը ստեղծվեց առաջընթացի, վերածննդի պատվերի արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ չնայած տեղի ունեցած ռեպրեսիաներին, իրենք շարունակել և շարունակում են իրենց գործով զբաղվել, որովհետև իրենց հերոսը երեխան է:

Անդրադառնալով այսօրվա կրթական համակարգին՝ նա նշեց, որ կրթությունն առանց պատվիրատուի է. «Ես այն անվանում եմ անպատվիրատու հանրակրթություն: Մենք պետք է կարողանանք պատվերը հասցնել ուսուցչին ու սովորողին»:

Բլեյանի համոզմամբ՝ պետք է դպրոցին նայել պատանու աչքերով, որովհետև դա նրա կյանքն է, նրա՛ ժամանակը, ոչ թե ծնողի. «Շատ կարևոր է, որ երեխան որոշի, թե որտեղ ներդնի իր միջոցները, որովհետև իրականում նա ներդրում է կատարում: Հակառակ դեպքում դա նշանակում է մսխել, փոշիացնել, վատնել այդ ժամանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում: