Թամար Ղահրամանյանի ճամփորդապատումը՝ բլոգում․
Ճամփորդում ես, ուրեմն ապրում ես:
Հանս Քրիստիան Անդերսեն
Սիրում եմ ճամփորդել ամռանը: Ամառը ճամփորդությունների, տպավորությունների, անիմանալի ձգտումների իրագործման հրաշալի շրջան է, երբ տրվում ես արևի խենթացնող տոթին ու հոգուդ խորքերից դեպի կյանք հորդացող ջերմությանը, տրվում ես գլխապտույտ շրջադարձերի ու սքանչացման:
Այս անգամ ճամփորդական ուղիներիս խաչմերուկում Իտալիան էր, երկիր, որ միշտ տեսնել եմ երազել՝ հենց միայն իր՝ դարերով ստեղծած մշակութային ժառանգությանը հաղորդակից լինելու համար: Հիմա, երբ տպավորությունների ահռելի հեղեղը ետևում է մնացել, փորձում եմ արժևորել տեսածս, լսածս ու ճաշակածս: