«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ. ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:
Այս մասին Ս. Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը:
Ամբողջական նյութը՝ Կրթության և գիտության նախարարության կայքում։
Լուսանկարը՝ նախարարության կայքից։