• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր վերապատրաստվողներ

 

Այսօր` հունիսի 13-ին, մեդիակենտրոնում տեղի ունեցավ վերապատրաստման 2 -րդ փուլը: Այն կազմակերպվում է «Ինթերնեյշնլ Էդյուքեյշն Փարթներս (Արմենիա)» կազմակերպության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից: Երկրորդ խմբում ներառված են Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի ավագ դպրոցների գրադարանավարները: Այս անգամ ևս վերապատրաստվողները բաժանվեցին երկու խմբի: Նրանք կազմեցին զույգեր ու սկսեցին աշխատել այդ զույգերով: Վերապատրաստումներն անցան շատ լավ, օրվա ընթացքում խմբերը հասցրին անդրադառնալ մի շարք թեմաների: Սպասեք նորությունների վերապատրաստումների հաջորդ օրերից: