• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
02.08.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի  առաջարկությամբ թույլ տալ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 3-5-ին Արատեսում Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ կազմակերպել նախապատրաստական հավաք՝ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարի համատեղ կազմակերպման նպատակով։

  1. Հաստատել «Դպրոց բնության գրկում» ճամբարի կրթահամալիրի նախագծային խմբի կազմը.
  • Սմբատ Պետրոսյան, ղեկավար
  • Մարինե Մկրտչյան
  • Մենուա Հարությունյան
  • Անուշ Համբարյան
  • Հասմիկ Սիմոնյան
  1. Ընդունել ի գիտություն, որ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնից հավաքին մասնակցում են.
  • Հասմիկ Մարգարյան
  • Սյուզի Խաչատրյան
  • Ռաֆիկ Ջահանգիրյան
  • Արթուր Կարապետյան
  • Վլադիմիր Սարգսյան
  • Մարիամ Մաթևոսյան
  • Էլեն Հարությունյան
  • Արտյոմ Դովլաթյան
  • Արսեն Մարտիրոսյան
  • Երվանդ Հախվերդյան
  • Նարեկ Բաբայան
  • Սերյոժա Բաբոյան
  • Անի Շահբազյան 
  1. Նախագծային խմբի խնդիրը համարել 2018թ. օգոստոս-հոկտեմբերիին արշավախմբային ճամբարի կազմակերպական խնդիրների որոշումը, նախապատրաստումը։
  2. Կրթահամալիրի նախագծային խմբի առաջարկությամբ հաստատել նախապատրաստական հավաքի ծրագիրը-աշխատակարգը՝

Օգոստոսի 3

  • 13.00՝ ճամփորդության մեկնարկ Մայր դպրոցից՝ Երևան-Արտաշատ-Զանգակատուն-Արենի-Աղավնաձոր-Եղեգնաձոր երթուղով
    Կանգառներ՝ շրջայց Զանգակատուն գյուղում, ընդմիջում Աղավնաձորում
  • 16։00՝ Եղեգնաձորում հանդիպում Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի նախագծային խմբի հետ.
  • 17։00՝ համատեղ ճամփորդություն Արատես
  • 18։00-ից՝ տեղանքի նախնական ուսումնասիրում, միջավայրի խնամք, վրանային ճամբարի տեղադրում, գիշերակացի նախապատրաստում, ընթրիք, ազգային պարեր, խարույկ, աշխատանքային նախագծի քննարկում
  • 23։00՝ քուն

Օգոստոսի 4

  • 8։00-ից՝ վերկաց, միջավայրի խնամք, մարզական պարապմունք
  • 9։30՝ նախաճաշ
  • 10։00-15.00՝ շրջայց Արատեսում՝ վանքի տարածքում, ձորում, «Դպրոց բնության գրկում» ճամբարի տարածքների մաքրման աշխատանքներ, լող գետում
  • 13։00՝ ճաշ
  • 13։30՝ այցելություն Գողթանիկ
  • 18։00՝ վերադարձ Արատես, հանգիստ, երեկոյան զբոսանք, ընթրիք, ազգային պարեր, խարույկ.  «Դպրոց բնության գրկում» ճամբարի ծրագրի առաջարկությունների քննարկում
  • 23։00՝ քուն

Օգոստոսի 5

  • 8։00-ից՝ վերկաց, միջավայրի խնամք, մարզական պարապմունք
  • 9։30՝ նախաճաշ
  • 10։00՝ վրանների հավաքում
  • 10։30-12։00՝ շրջայց Արատեսում՝ վանքի տարածքում, ազգային պարեր, ձորում, «Դպրոց բնության գրկում» ճամբարի տարածքների մաքրման աշխատանքներ, լող գետում
  • 12։00՝ մեկնում Եղեգնաձոր
  • 13։30՝ մեկնում Աղավնաձոր-Զանգակատուն-Երևան երթուղով
    կանգառ Զանգակատնում
  • Մինչև 18։00՝ վերադարձ Երևան
  1. Նախագծային խմբին տրամադրել երկու նոթբուք՝ Արատեսում աշխատելու, լուսանկարների, տեսանյութերի, նյութերի, առաջարկությունների ամբողջական փաթեթ ստեղծելու համար։
  2. Տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան