«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Սիդոնյա Վիրաբյանի ճամբարը ներկայացնում է․․․
Հյուսիսում ճամբարային մեր առօրյան այսօր լեցուն էր և հագեցած: Օրն, ինչպես միշտ սկսեցինք միջավայրի խնամքով, որին էլ հաջորդեց ուրախ, մարզական ընդհանուր պարապմունքը: Մեր ճամբարային առօրյայից չպակասեց նաեւ հեծանվավարությունը: Նախաճաշից հետո շտապեցինք Արևմտյան դպրոց, որտեղ մեզ էին սպասում մի խումբ ճամբարականներ: Արևմտյան դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք կրթահամալիրի Ագարակ:Ճամբարականները հիացած էին կենդանիների բազմազանությամբ, ոգեւորված էին ձիերի խելացիությամբ եւ ընկերասիրությամբ: Չվախեցանք, սիրեցինք, շոյեցինք, կերակրեցինք եւ ուրախ տրամադրությամբ վերադարձանք: Ճաշից հետո էլ շտապեցինք լողալու: