• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ժանգոտ դդումի» մեր ֆիլմը

 

Հիմա ձեզ կպատմեմ, թե ինչպես «Ժանգոտ դդումի» մեր ֆիլմը նկարահանեցինք:

Ասեմ, որ մեր դասարանի ֆիլմի անունը «Մտապարան» է, այսինքն`մտքերի պարան: Հա, չմոռանամ ասել, որ դեռ կիսամյակի ավարտին մենք հայոց լեզվից շարադրություններ էինք  գրում` ինչ է մտքի թելը, ինչպես է այն կտրվում, ինչ է մտքի թռիչքը, և նմանատիպ զարմանալու հեշտ ու դժվար բաներ:

Հավաքվեցինք, մտածեցինք, առաջարկեցինք, քննարկեցինք, կռվեցինք ու հենց համաձայնվեցինք, սկսեցինք պատրաստվել: Որոշեցինք նյութը ավելի գունավորել տարբեր սովորողների մտքերով: Մեր դասարանցիներից մի մասը այդ միտքն անտեսեց ու մոտ չեկավ, մնացին Վիկան, Էլեոնորը,  մի քիչ էլ ես ու Նինան: Ասում եմ մի քիչ, որովհետև սովորության համաձայն ես ու Նինան աշխատանքի կեսից փախանք` գործը թողնելով Վիկայի և Էլեոնորի ուսերին:

Նախ հավաքեցինք տարբեր գույների թելեր, էլ ինչ ասես չարեցինք. ուղղեցինք, խճճեցինք, հերթը հասավ  ընկեր Արծվիկի դեղերին ու  բժշկական գործիքներին:

Դե, մնացածը կտեսնեք ֆիլմում: Ասեմ միայն, որ այնտեղ մի կադր կա, որը կրկնվում է, հենց այդ կադրը գտնեք, ուրեմն կարող եք ասել, թե մեր կյանքում որ մտքերն են ավելի շատ: