• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեպի Ծաղկաձոր

Հիմնական դպրոց
7-րդ դասարան
Նելլի Հարությունյան

 

 

Հունիսի 10-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիների հետ, շարժվեցի դեպի Ծաղկաձոր:
Ճանապարհին ի~նչ ասես չենք արել` խաղացել ենք գնդակով ու խաղաքարտերով, գժություններ ենք արել և այդպես շարունակ: Այնքան հետաքրքիր է փոքրերի հետ շփվելը, նրանց հետ զրուցելը …
Վերջապես տեղ հասանք: Այնքա~ն գեղեցիկ է Ծաղկաձորի բնությունը: Օդն էլ մաքուր է: Էլ ի՞նչ է անհրաժեշտ իսկական հանգստի համար:
Բայց մի րոպե հանգիստը թողենք մի կողմ, հապա Կեչառիս վանքային համալիրը...
Գնացինք առաջ` ճոպանուղի~ն… Ափսոս, որ չնստեցի: Բայց երեխաներն ինձ ասացին, որ վախենալու չէր, իզուր   չնստեցի: Ոչինչ, մի ուրիշ անգամ հաստատ կնստեմ: Ճոպանուղին վայելելուց հետո որոշեցինք անտառի եզրին նստել` հանգստանալու: Հետո խորացանք անտառում, և ավելի հետաքրքիր դարձավ մեր ճամփորդությունը: Երեխաների երևակայությամբ այնտեղ արջի բույն կար, սակայն մոտիկ գնալուց հետո հասկացանք, որ դա ուղղակի մեծ սոճու ճյուղ էր: Հանկարծ ուժգին անձրև սկսվեց, մենք վազեցինք դեպի ավտոբուսը և սլացանք դեպի    տուն: