• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի վարչական խորհրդի նիստ

  1. Անցած շաբաթվա ընթացքում աշխատողների հաճախումների մասին Անի Տեր-Արսենյանի հաղորդումը` ըստ գրասենյակների ամենօրյա տեղեկությունների: Անհարգելի բացակայած աշխատողների բացատրությունների ներկայացում,
  2. Հաշվապահության տեղեկանքը կրթահամալիրին. անցած ամսվա ընթացքում հասցրած նյութական վնասի և կրթական օբյեկտների սպառած ծառայությունների (էլ. հոսանք, ջուր, գազ և այլն) մասին,
  3. Կրթահամալիրում իրականացվող ծրագիրը առարկայորեն ընդունող սոցիալապես անապահով ընտանիքի սովորողի կրթության իրավունքի ապահովման աջակցության ֆոնդի մասին,
  4. Դպրոցների ղեկավարների (ճամբարի պետերի) տեղեկանքը ուսումնական ճամբարներին սովորողների մասնակցության մասին (հաշվառում),
  5. Դպրոցների ղեկավարների տեղեկագիրը շտկողական պարապմունքների արդյունքներով 2 և ավելի առարկաներից չառաջադիմող սովորողների, ամառային առաջադրանքներ ստացող սովորողների մասին,
  6. 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարների հավաքագրումն ըստ ուսուցողական ծրագրերի և ըստ սովորողների (գրասենյակների ղեկավարներ),
  7. 2011-2012 ուստարվա ընդունելության ընթացքի մասին դպրոցների  ղեկավարների հաղորդումները, նոր ընդունված սովորողների (սաների) ներկայացում,
  8. Ավագ դպրոցի և կրթահամալիրի 2011-2012 ուստարվա ընդունելության բուկլետների բաշխման մասին Լուսինե Մինասյանի տեղեկանքը,
  9. Քննական կենտրոնի ղեկավարի հաղորդումը քննությունների ընթացքի մասին
  10. Էլեն Թադևոսյանի հաղորդումը ավագ դպրոցների գրադարանավարների 1-ին խմբի վերապատրաստումների արդյունքների և 2-րդ խմբի վերապատրաստումների 1-ին օրվա մասին,
  11. Սոնա Աբգարյանի հաղորդումը «Ժանգոտ դդում» փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին,
  12. Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ Արաքս Թովմասյանի և Մարիամ Փաշինյանի հաղրդումը ռոք փառատոնի 1-ին օրվա մասին,
  13. Ռուդիկ Սահակյանցի հաղորդումը կրթական օբյեկտներում ոռոգման, կանաչ տարածքների բարելավման աշխատանքների մասին,
  14. Դպրոցների ղեկավարների հաղորդումը կրթական օբյեկտներում գործող ճամբարի գործունեության 1-ին օրվա մասին,
  15. Սուսան Մարկոսյանի հաղորդումը կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հունիսյան աշխատակարգի մասին,
  16. Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը աշխատողների 2011թ. արձակուրդների ժամանակացույցի մասին: