• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտրությամբ գործունեության հաշվետվություն

 

Սեպտեմբեր ամսից որպես ընտրությամբ գործունեություն ես ընտրել եմ հայրենագիտություն: Արդեն 2 տարի է ես ընտրել եմ այդ գործունեությունը և գրեթե ոչ մի արշավ բաց չեմ թողնում: Մինչ հայրենագիտությամբ լուրջ զբաղվելը ես մտածում էի, որ Հայաստանը շատ փոքր է և սահմանափակվում էի իմ Ջրառատ գյուղով: Ընկեր Իվետայի հետ արշավելուց հետո հասկացա, որ իմ հայրենիքը բավականին մեծ է, և բացի իմ Ջրառատ գյուղից շատ ու շատ հետաքրքիր գյուղեր կան: Ես ինձ համարում եմ ակումբի ակտիվ մարդ:

Աշխատել եմ հետևյալ թեմաների շուրջ`

  • «Իմ հայրենագիտական ընտանիքը»,
  • «Իմ հայրենագիտական անձնագիրը»,
  • «Տոհմածառ»,
  • «Իմ գյուղը»,
  • «Մայրաքաղաք Երևան»,
  • «Հայաստանի 7 հրաշալիքները»,
  • «Իմ MSKH-ը կամ իմ դպրոցը»,
  • «Իմ բնակարանը»,
  • «Մենք ենք մեր բերդերը»:

Ամեն մի արշավ կատարելուց առաջ տվյալ վայրի մասին փոքրիկ շնորհանդես եմ պատրաստել և միասին կայքի նյութ ենք գրել: Ինձ ամենաշատը դուր է եկել Ամբերդ կատարած արշավը: Իսկ ընդհանրապես արշավների ժամանակ ինձ դուր է գալիս, երբ սար ենք բարձրանում, կամ էլ «բերդի գրավում» ենք խաղում: Այս ամենը առաջին կիսամյակում, իսկ երկրորդ կիսամյակում… Վերջապես ես ունեցա իմ առաջին եռօրյա ճամփորդությունը` Լանջաղբյուր գյուղ: Հիմա դժվարանում եմ պատմել իմ տպավորությունները… Միայն ասեմ, որ շատ դժվարությամբ եմ համոզել մայրիկիս, որ թույլ տա 3 օրով բացակայեմ տնից… Հիմա էլ ոչ մի եռօրյա ճամփորդություն բաց չեմ թողնի:

Այս կիսամյակում էլ ճամփորդել եմ` Արգիշտիխինիլի, Հայրավանք-Բերդկռունք, Լանջաղբյուր:

Այս տարի ես ոչ մի արշավից չեմ բացակայել: