• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավեր

Հարգելի´բարեկամ, մեր մեդիափառատոնը, որ սկսվում է հունիսի 13-ին, ժամը 18:00-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում, նրա նորաբաց կինոդահլիճում, ամենամյա է, թվով երրորդը` «Ժանգոտ դդում» պայմանական անունով:

Ինչո՞ւ «Ժանգոտ դդում»: Մենք շատ ուրախ ենք, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը տարեցտարի ավելի մեծ համբավ և հեղինակություն է վայելում: Մենք առայժմ «Ոսկե ծիրան»-ի հանդիսատեսն ենք: Սրանով մենք շեշտել ենք մեր Մեդիափառատոնի այլընտրանքային լինելը: Համեցե´ք, նորից ծանոթացեք փառատնի հայտագրին: Եվ ի՞նչ փառատոն, մրցույթ, ստուգատես` առանց մրցանակների: Իսկ մրցանակները` սկսած 30.000 դրամից:

Կուրախանաք անշուշտ, որ այս տարի «Ժանգոտ դդումին» արդեն շուրջ 40 հայտ է ներկայացված` միջին և բարձր դասարանների սովորողների, ուսանողների, ուսուցիչների, մասնագետների, պարզապես…  Մեդիափառատոնը կայացել է: Ուռա՛: Արժևորեք այն Ձեր բարձր ներկայությամբ և մրցանակով:

Աշխատանքները հունիսի 12-ին կտեղադրվեն սոցցանցերում, հղումները` mskh.am-ում:

Համեցե´ք, հունիսի 15-ին, ժամը 18:00-ին, մեդիակենտրոն` փառատոնի փակմանը և անձամբ կամ Ձեր ներկայացուցչի միջոցով հանձնեք մրցանակը որոշված անվանակարգերով: Եթե կվստահեք փառատոնի ժյուրիին, մրցանակային գումարը կարող եք հատկացնել առձեռն կամ փոխանցելով հաշվարկային հաշվին (Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665): 

Էլի ուրախացնենք Ձեզ. մեդիափառատոնի շրջանակում հունիսի 13-15-ը, ժամը 11:00-13:00 կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում սկսվում է բոլոր տարիքի սովորողների ռոք-փոփ-ռեփ փառատոնը: Ինչ չկարողացանք ասել` տեսեք mskh.am-ում:

Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն, փառատոնի մենեջեր`  Ա. Բլեյան   

Մեդիակենտրոն` ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆու 57, հեռախոս` 74 72 46, 055166613
Մայր դպրոց, ՀԱԶ Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73 23 30, 091431099