• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային սեմինար Ծաղկաձորում

Դեռ  չքնաղ Ծաղկունքից նոր վերադարձած` ճանապարհ ընկա էլ ավելի չքնաղ Ծաղկաձոր:

Այս անգամ այստեղ, «Կեչառիս» հյուրանոցում, հունիսի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Արհմիությունների կարողությունների զարգացում» Արհմիութենական գործունեության հիմունքների ուսուցման սեմինար:

Մասնակիցները կրթության ոլորտի արհմիութենական կազմակերպությունների ղեկավարներն էին:

Միջազգային սեմինարը վարում էին Անգլիայից ժամանած Ալեքսանդրա Ռյուդինգը և Բարրի Ֆոսեթը` «Կրթության ինտերնացիոնալ»-ից:

«Կրթության ինտերնացիոնալ»-ը համաշխարհային  արհմիութենական դաշնություն է: Այն  միավորում է կրթության բնագավառի 30 միլիոն աշխատողների, ներկայացնում է իր անդամների շահերը 400 կազմակերպություններում` 170 երկրներում:
Այն աշխարհում խոշորագույն ոլորտային արհմիութենական դաշնությունն է:

Մեր կրթահամալիրի արհեստակցական կազմակերությունը այդ  դաշնության

անդամ է:

 Սեմինարի ժամանակ քննարկվեցին արհմիութենական իրավունքները և աշխատանքի միջազգային  չափորոշիչները և էլի շատ հարցեր:

Ինչպես ասում են` սեմինարը անցավ բարձր մակարդակով և կլինի պարբերական:

Բարրի Ֆոսեթը անցյալ տարի սպորտի և տուրիզմի աշխատողների ճյուղային արհմիության նախագահի` Կառլեն Հարությունյանի հետ այցելել էր մեր կրթահամալիր:

Զրույցի ժամանակ նա ասաց, որ լավագույն տպավորություններով է գնացել մեր կրթահամալիրից և, որ անգամ Անգլիայում այսպիսի կրթական օջախ չկա: Կրկին շնորհակալություն  հայտնեց կրթահամալիրում ստացած հուշանվերի համար: Ափսոսեց, որ այս անգամ չի կարող այցելել մեզ, քանի որ սեմինարից անմիջապես հետո մեկնեց օդանավակայան:

 Բարրի Ֆոսեթի տպավորությամբ` մեր կրթահամալիրում և սովորողները, և դասավանդողները շատ խելացի ու բարեհամբույր են:

 Նա խնդրեց, որ ես այս ամենը անպայման ասեմ տիար Բլեյանին, ողջունեմ ուսուցիչներին և սովորողներին, ինչը  և սիրով անում եմ: