• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմության քառուղիներում․ ուղիներ հարթելով։ Տեսադաս երկրորդ

21-րդ դարի գիտնականի հայտնագործած ժամանակի մեքենան մեկանգամյա օգտագործումից հետո չէր կարող տրվել անուշադրության։ Այդ իսկ պատճառով այս անգամ նորանշանակ լրագրողները ուղևորվում են 18-րդ դար, որպեսզի զննեն ժամանակաշրջանի Սյունիքում ծավալվող իրադարձությունները։

«Պատմության քառուղիներում» նախագծի առաջին տեսադասի բարեհաջող ավարտից հետո, որը թողարկումից ոչ ուշ արդեն իսկ ստացավ դրական արձագանքներ և իր կողմն ուղղեց ֆիլմի բնագավառի մասնագետների ուշադրությունը, որոշվեց ընդլայնել նախագիծը և այն դարձնել շարունակական։ Այսպիսով, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքները ի վերջո լույս տեսան:

Կրթահամալիրի շրջանավարտները այս կերպով ոչ միայն իրականացնում են ինքնակրթություն՝ ներառելով նաև կրտսեր ընկերների օժանդակությունը, այլև կատարում են ուսումնական պարապմունքի նոր կազմակերպում՝ տեսադասի միջոցով։

Առաջարկում եմ դիտել ֆիլմն այստեղ.

Նյութի աղբյուրը՝ Արման Մարտիրոսյանի բլոգ:

Նախագծի համակարգումը՝ Վահրամ Թոքմաջյանի

Գլխավոր դերերում՝ Դավիթ Բեկ՝ Միքայել Առաքելյան, լրագրողներ՝ Սոնա Բեզիրգանյան, Անահիտ Զաքարյան, Մխիթար Սպարապետ՝ Ժորա Ավետիսյան, Օլիվիա Քյու՝ Նանե Սարգսյան, Տեր Ավետիս՝ Տիգրան Աբրահամյան, Գոհար՝ Աննա Հարությունյան, Սաթենիկ՝ Սիրանուշ Սահակյան, գիտնական՝ Արտակ Նշանյան։