• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի 7-րդ` շատ համով-հոտով օրը

Այսօր շա՜տ լավ օր էր, որովհետև օրը շա՜տ համով-հոտով էր: Մենք մեզ հետ բերել էինք տարբեր մրգեր` խնձոր, բանան, ելակ, կեռաս և այլն: Նախ բոլոր մրգերը գեղեցիկ կտրատեցինք ու շա՜տ համով մրգային աղցան պատրաստեցինք: Հետո մեր բերած քաղցրավենիքը գեղեցիկ զարդարեցինք ու շատ սիրուն սեղան պատրաստեցինք: Հետո էլ հրավիրեցինք ընկեր Տաթևին, և բոլորս միասին համտեսեցինք մեր գունեղ ու համեղ աղցանը: Էլ չասեմ, թե ինչքա՜ն համեղ էր...

Էլի մի բան. մենք միայն աղցանով չբավարարվեցինք. կանչեցինք ընկեր Իվետային և խնդրեցինք, որ մեզ օգնի սառը տորթ պատրաստենք: Պատրաստեցինք, բայց այդպես էլ չկերանք: Այժմ մեր սառը տորթը սառնարանում է, վաղն էլ սառը տորթ կուտենք: Հրավիրում ենք բոլորին, եկեք միասին համտեսենք: