• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային օրերից յոթերորդը յուրահատուկ անցավ

Այսօր առավոտյան սովորական եռուզեռից հետո անհանգիստ նայում էինք ժամացույցին. պայմանավորված էինք, տեղ ունեինք գնալու…

14:14 Գեղարվեստի դպրոցի բակից ավագ դպրոցի սովորողներս, տիկին Գայանեն ու ընկեր Գագիկը ճանապարհ ընկանք դեպի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան` մասնակցելու «Նկարում են կոջոյանցիները» ցուցահանդեսի բացմանը: Սիլվան ու Մարգարիտան ուշացել էին: Ստիպված եղանք ետ դառնալ, սպասել նրանց: Հետո բարձր տրամադրությամբ, կատակելով, միմյանց նկարելով, թանգարանի աշխատակիցների, նկարիչների ու հյուրերի համար հարցեր նախապատրաստելով տեղ հասանք: Իջանք ու զարմացանք, որ 17 հոգի տեղավորվել էին երթուղայինում: Ճանապարհն անցնելուն պես հանդիպեցինք տիար Բլեյանին ու Շուշանիկին, ու, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևոր պատվիրակություն, հանդիսավոր բարձրացանք աստիճաններով:

Թանգարանում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Գնացել էինք մեր կրթահամալիրի այցեքարտերը, ձայնասկավառակը, մեր ջերմոցի՝ mskh.am խորագրով ծաղկամանով բնակիչներից մեկին որպես նվեր տանելով:

Շրջեցինք, դիտեցինք նկարները, քանդակները, լսեցինք հյուրերի շնորհավորական խոսքը...

Իմ կարծիքով, մեր ճամփորդությունը լավն էր, բայց ժամանակը քիչ էր. յուրաքանչյուր  աշխատանքի կողքին ինքս կուզեի հասցնել երկար կանգնել: