• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թաիրովից մինչև լողավազան մի ամբողջ ճամբարային օր

Այսօր առավոտյան դուրս եկանք դպրոցից, վերցրինք մեր բուկլետները և ճանապարհվեցինք Թաիրով: Ճանապարհը շա՜տ երկար էր, բայց մենք հաճելին համատեղեցինք օգտակարի հետ: Զբոսնեցինք, բուկլետներ բաժանեցինք ու նաև թութ կերանք: Թաիրովում էլ շրջեցինք, պատմեցինք մեր դպրոցի մասին, զարմացրինք բոլորին ու դատարկաձեռն (առանց բուկլետների), բայց հույսերով լիքը վերադարձանք դպրոց:

Դպրոցում մեզ էր սպասում լողավազանը. լավ չփչփացրինք, հովացանք, ուրախացանք: Ահա այսպես ավարտվեց մեր ճամբարային ևս մեկ հետաքրքիր օր: