• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տնից տուն» լուսանկարչական ցուցահանդես

Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր շուրջ 20 000 սիրիացի փախստական է տեղափոխվել Հայաստան և Արցախ: Սիրիացի փախստականների մեծ մասը Հայաստանում ունեն հայկական ծագում, դրանք այն հայերն են, որոնց նախնիները փախչել են թուրքական ջարդերից 1915-1924 թվականներին և ապաստան գտել Սիրիայում: «Տնից Տուն»֊ը Հայաստանում և Արցախում ապրող սիրիահայ նորեկների կյանքի հետադարձ հայացք է, որը վավերագրվել է հայտնի կին լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի, Անուշ Բաբաջանյանի և Փիրուզա Խալափյանի կողմից, որոնք փաստում են Հայաստանում սիրիահայ փախստականների պատմությունները տարբեր տեսանկյուններից 2011 թվականից Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր մինչ օրս:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2017 թ.-ի դեկտեմբերի 15-ին, ժամը 18: 30-ին, ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում (Երեւան, Մելիք Ադամյան 2/2): Ցուցասրահում կլինի նաև Սուրբ Ծնունդի տաղավար, որտեղ կցուցադրվեն Homeland Development Initiative Foundation - HDIF֊ի կողմից համադրված սիրիահայերի ձեռքի աշխատանքները, ներառյալ ոսկերչական իրեր, խոհանոցային պարագաներ, շրջանակված ասեղնագործություն և շատ ավելին, սիրիահայերի յուրօրինակությունը և ավանդական արվեստը ընդգծելու և ավանդական նախշերը ժամանակակից տեսանկյունից ներկայացնելու համար: Գինու հովանավոր ՝Armenia Wine ընկերություն:

Համադրող՝ Աննա Կամայ
Աղբյուրը