• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերդ Քյոհլերը գրում է

Երևանյան սիրելի՛ ընկերներ,
Ձեր հաճելի արձագանքը, այն է՝ փաթեթի համար շնորհակալական նամակը, ինձ շատ ուրախացրեց: Ձեզ մոտ ես ինձ շատ լավ էի զգում: Բազում առիթներ ունեցա՝ ականատես լինելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հոյակապ աշխատանքին:
Դուք ուսուցչական ուժեղ կազմ ունեք, և Ձեր ուսումնական գեղեցիկ կենտրոնները մեծ պահանջարկ են վայելում:
Գերմանիայում շատերին հաճույքով պատմում եմ՝ Ձեր սովորողների մասին ինչպե՛ս եք հոգ տանում և ինչպե՛ս եք ուսուցանում նրանց, և թե որքա՛ն լավ են նրանք զգում իրենց դպրոցում:
Միաժամանակ երկու փաթեթ եմ ուղարկել: Արդ, մեկն էլ կստանաք, որտեղ պարտիզապուրակային նոր գործիքներ կան: Որոշների բռնակները կարճացրել եմ, որ տեղավորվեն փաթեթում:
Ջերմ, սրտագին ողջույններ Ձեզ և բոլորին:

Գերդ Քյոհլեր